ՇԱՆԹԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

12:17 - 25 Մար, 2024

Հայաստանցի շախմատիստ Շանթ Սարգսյանը հաջող մրցելույթ ունեցավ  Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Այնտեղ անցկացվեց արագ շախմատի միջազգային  մրցաշար:

Մեր պատվիրակը ուկրաինացիներ Ռուսլան Պոնոմարյովի և Անտոն Կորոբովի հետ 10 հնարավորից վաստակեց 8, 5 միավոր:  Լրացուցիչ  ցուցանիշների շնորհիվ հայորդին գրավեց առաջին տեղը:

Այլ նորություններ