Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող շախմատի համաշխարհային 45 –րդ օլիմպիադայում այսօր տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր ՝ սեպտեմբերի 16 -ին կմրցի Ֆիլիպինների, իսկ կանանցը ՝ Հնդկաստանի թիմի հետ։
Տղամարդիկ տոնել են չորս հաղթանակ, կրել մեկ պարտություն և ութ միավորով մի շարք մրցակիցների հետ բաժանում են 7-28-րդ տեղերը։
Կանայք առայժմ միայն հաղթանակներ են տոնել և 10 միավորով լավագույն եռյակում են:
Օլիմպիադան այսօր կհատի հասարակածը:
Վաղը ՝ սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է հայտարարված։