ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՝ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

11:37 - 27 Մայ, 2024

Վառնայում ավարտվեց սպորտային  մարմնամարզության «World Challenge Cup» միջազգային մրցաշարը: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքի հասավ  Արթուր Ավետիսյանը: Նա օղակների վրա վարժությունում գերազանցեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց ոսկե մեդալով: Նրա թիմակից Արթուր Թովմասյանը նույն մրցաձևում ճանաչվեց վեցերորդը: 

Մեր հավաքականի առաջատար, աշխարհի լավագույն հենացատկորդ Արթուր Դավթյանը այս անգամ իր ուժերը փորձեց միայն նժույգթափերում: Նա հուսախաբ չարեց և գրավեց չորրորդ տեղը: Եզրափակիչ մտած մեր չորրորդ պատվիրակ Էրիկ Բաղդասարյանը հենացատկերում եզրափակեց լավագույն վեցյակը:

 

Այլ նորություններ