Հայաստանը ներկայացնող բասկետբոլի մրցավարները կսպասարկեն 2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի B և C դիվիզիոնի տարբեր տարիքային առաջնությունների հանդիպումները:
Կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումների սպասարկող մրցավարների թվում է Թամարա Հարությունյանը։ Նա նաև ընդգրկվել է կանանց Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունների մրցավարական կազմում։
Դավիթ Կիխյանը կսպասարկի Մ18 տարեկանների C դիվիզիոնի և Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները։
Նշենք, որ առաջնությունները կկայանան հունիս-հուլիս ամիսներին: