Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնա մեր հավաքականը: Բարեղամ Հարությունյանը ( 48 կգ ) և Նարեկ Մանասյանը ( 92 կգ ) դարձան փոխչեմպիոն և պարգևատրվեցին արծաթե մեդալով:
Բրոնզե պարգևների արժանացան երրորդը ճանաչված Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ):