Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Դրաժեն Բրայկովիչը: Վերջինս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային նամակ է ուղարկել՝ նշելով, որ «Կոշիցե» ակումբում առաջացած խնդիրների պատճառով չի կարողանա ամռանն աշխատել Հայաստանում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան արագորեն սկսեց այլ մասնագետների հետ բանակցություններ վարել եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց բելգիացի մասնագետ Տիբո Պետիի հետ:
35-ամյա Պետին վերջին տարիներին հաջողությամբ աշխատել է բելգիական եւ շվեյցարական թիմերում: Ներկայումս նա գլխավորում է բելգիական «ՎՕՕ Վոլվես» թիմը: Պետին Հայաստանի երիտասարդական հավաքականում կաշխատի իր օգնական Քրիս Մայեսի հետ միասին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսից կսկսի նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
Լուսանկարը՝ բասկետբոլի ֆեդերացիայից
ՀԱՕԿ լրատվության բաժին