ԵՎ ՍԱԿԱՅՆ ․ ․ ․

11:04 - 23 Սեպ, 2020

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան  մեծ զգուշավորություն է դրսևորում։ Համավարակի, ինչպես նաև Ճապոնիայում օլիմպիական խաղերի անցկացման հետ կապված անորոշության պատճառով երկմտում է այդ երկրում մրցումներ կազմակերպելու հարցում։ Չեղյալ  է հայտարարվել Տոկիոյում դեկտեմբերին նախատեսված << Մեծ սաղավարտի >> միջազգային մրցաշարը։

Ֆեդերացիան  կշարունակի կազմակերպական աշխատանքները Հունգարիայում և Քաթարում  նախատեսված  համաշխարհային փուլերի համար: 

Կազմակերպության նախագահ Մարիուս Վիզերն ասել է, որ ամենակարևորը մարզաձևի  ու մարզիկների պաշտպանությունն է և պետք է անել ամեն ինչ  անվտանգության  ապահվման համար։

Ձյուդոյի  համաշխարհային  փուլերը պետք է տեղի ունենային Բուդապեշտում, Տոկիոյում և Դոհայում: Հունգարիայի մայրաքաղաքը մրցաշարը կանցկացնի հոկտեմբերի երկրորդ կեսին, իսկ Քաթարում ՝ հաջորդ տարվա սկզբին: Նշած  մրցաշարերը օլիմպիական վարկանիշային բնույթի են։

 

Այլ նորություններ