Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան մեծ զգուշավորություն է դրսևորում։ Համավարակի, ինչպես նաև Ճապոնիայում օլիմպիական խաղերի անցկացման հետ կապված անորոշության պատճառով երկմտում է այդ երկրում մրցումներ կազմակերպելու հարցում։ Չեղյալ է հայտարարվել Տոկիոյում դեկտեմբերին նախատեսված << Մեծ սաղավարտի >> միջազգային մրցաշարը։
Ֆեդերացիան կշարունակի կազմակերպական աշխատանքները Հունգարիայում և Քաթարում նախատեսված համաշխարհային փուլերի համար:
Կազմակերպության նախագահ Մարիուս Վիզերն ասել է, որ ամենակարևորը մարզաձևի ու մարզիկների պաշտպանությունն է և պետք է անել ամեն ինչ անվտանգության ապահվման համար։
Ձյուդոյի համաշխարհային փուլերը պետք է տեղի ունենային Բուդապեշտում, Տոկիոյում և Դոհայում: Հունգարիայի մայրաքաղաքը մրցաշարը կանցկացնի հոկտեմբերի երկրորդ կեսին, իսկ Քաթարում ՝ հաջորդ տարվա սկզբին: Նշած մրցաշարերը օլիմպիական վարկանիշային բնույթի են։