Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում մեկնարկում է «Narway Chess» մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Արոնյանը առաջին տուրում կմրցի Վասելին Թոփալովի հետ:
Մասնակիցների թվում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը։
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր։
ՀԱՕԿ լրատվության բաժին