Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը առաջինն է ճանաչվել Ղազախստանի շախմատի գավաթի խաղարկությունում: Գործել է նոկաուտ մրցակարգը:
Երևանցին հաղթել է հաջորդաբար միջազգային վարպետ Ալդիյար Անսատին, ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովին, ղազախ Դենիս Մախնևին և եզրափակիչում՝ իրանցի գրոսմայստեր Բարդիա Դանեշվարին:
Մանուել Պետրոսյանը գլխավոր մրցանակից բացի ստացել է նաև դրամական պարգև: