Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կիսաեզրափակչում առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:
69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտվեց իտալացի Վինչենցո Մանգիակապրեին: Հայ մարզիկը ապրիլի 16-ին կպայքարի լավագույն երրորդ տեղի և Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
ՀԱՕԿ լրատվության բաժին