Այսօր Թեհրանում մեկնարկած կանանց շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 1/32 եզրափակիչ մրցաշարի առաջին պարտիաները: Մրցաշարն ընթանում է նոկաուտ համակարգով:
Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող Ռոուդ Պադմինիի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը, կրկին սպիտակներով, Չինաստանի ներկայացուցիչ Նի Շիկունի հետ անցկացնելիք 2 պարտիաներից առաջինում գրանցեց ոչ-ոքի արդյունք:
Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 12-ին:
Լուսանկարը` chess24.com-ի