Թուրքիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Էվալդաս Պետրաուսկասին:
56 կգ քաշային Արամ Ավագյանը զիջեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիյևին:
Բաչկովն ու Ավագյանը կշարունակեն պայքարը մրցանակային տեղերի և Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:
Ապրիլի 15-ին ռինգ են դուրս գալու նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Տեղեկացնենք, որ այս վարկանիշային մրցաշարում Օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները, ինչպես նաև լավագույն երրորդ տեղ գրաված մարզիկները:
ՀԱՕԿ լրատվության բաժին