ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային նոր աղյուսակները։ Դրանցում տեղ են գտել Հայաստանի երեքական մարզիկ – մարզուհիներ:
Տղամարդկանց ցանկում են ՝ Հայկ Մարտիրոսյանը / 2676 միավոր ,52-րդ / Շանթ Սարգսյանը / 2655, 70-րդ / և Գաբրիել Սարգսյանը / 2640, 96-րդ /:
Կանանց սանդղակում են Էլինա Դանիելյանը / 2396, 54-րդ /, Լիլիթ Մկրտչյանը / 2388, 59-րդ / և Աննա Սարգսյանը /2361, 80-րդ/։
Աղյուսակի առաջատարներն են նորվեգացի Մագնուս Կարլսենը / 2831/ և չինուհի Հոու Յիֆանը / 2633/: