Լեւոն Արոնյանը դարձավ Norway Chess-ի հաղթող

22:14 - 16 Հուն, 2017

Ստավանգերի Norway Chess գերհզոր մրցաշարի հաղթող է դարձել հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը: Եզրափակիչ տուրում նա ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ եւ զբաղեցրեց մաքուր առաջին հորիզոնականը:

9-րդ տուրի մյուս արդյունքները. Կարուանա - Նակամուրա` 1:0, Կրամնիկ - Գիրի` 1:0, Անանդ – Կարլսեն, Կարյակին – Վաշյե-Լագրավ` ոչ-ոքի:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. 1. Արոնյան` 6 միավոր, 2-3. Կրամնիկ, Նակամուրա` 5-ական, 4-6. Կարուանա, Գիրի, Սո` 4.5-ական, 7-9. Կարլսեն, Անանդ, Վաշյե-Լագրավ` 4-ական, 10. Կարյակին` 3.5:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ