Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի մարզիկներից այսօր երեկոյան ծանրահարթակ կելնեն Եվրոպայի չեմպիոններ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (89 կգ): Ստուգատեսին զուգահեռ անցկացվեց հակադոպինգային կրթական սեմինար:
Ներկաներին հիանալի հնարավորություն էր տրված հակադոպինգային միջոցառումների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն ստանալ:
Սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես եկան ծանրամարտում մեծ հեղինակություն վայելող ներկայացուցիչներ:
<< Միջազգային թեստավորման կազմակերպության / ITA / հետ համագործակցության շնորհիվ մենք ունենք ամուր, թափանցիկ և հուսալի ռազմավարություն >> ,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն:
Նա հստակորեն արտահայտել է IWF-ի վճռականությունը սպորտում դոպինգը արմատախիլ անելու համար: Պետք է աշխատել ազնիվ, պրոֆեսիոնալիզմով և էթիկայի իրական զգացումով:
ֆեդերացիան հակադոպինգային գործողությունների վրա ծախսում է տարեկան բյուջեի ավելի քան մեկ երրորդը: Այդ գումարի մի մասը կարելի էր ծախսել մարզաձևի զարգացման միջոցառումների վրա, դա շատ ավելի օգտակար կլիներ ծանրամարտի առաջընթացի համար:
Ի տարբերություն դեղերի, սննդային հավելումների պիտակավորումն այնքան էլ խիստ չէ, ուստի երբեք երաշխիք չկա, որ հավելումներ ընդունելը ռիսկեր չի պարունակում: Շուկայում չկա մեկ հավելում, որը 100% անվտանգ լինի:
Արգելված նյութերի օգտագործումը հսկայական վտանգ է ներկայացնում մարզիկի առողջության համար: Շատ դեպքերում հետևանքներն անդառնալի են:
Մտածելով մարզիկների առողջության ռիսկերի մասին ՝ բանախոսները խոստովանել են , որ շատերը տեղյակ չեն դոպինգի բացասական հետևանքների մասին: Պետք է կրթել համատասխան անձերին, որպեսզի նրանք չզղջան սխալ ընտրության համար: