ՉՀԱՋՈՂՎԵՑ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՊԱՏՎԱՆԴԱՆ

10:07 - 07 Սեպ, 2023

Սաուդյան Արաբիայում անցկացվող ծանրամարտի  աշխարհի առաջնությունում  Հայաստանի պատվիրակներից առաջինը ծանրահարթակ ելան կանանց հավաքականի անդամներ,  55 կգ քաշայիններ Իզաբելա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:

Ի. Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ վնասեց արմունկը և չկարողացավ շարունակել պայքարը:

Մարզընկերուհու ձախողման համար վրեժնդիր ցանկացավ լինել Ալեքսանդրա Գրիգորյանը: Բայց նա կարողացավ պոկել միայն 83 կգ, իսկ հաջորդ երկու մոտեցումներում անհաջողության մատնվեց:

Երկրորդ ՝ հրում վարժությունում մեր մարզուհին հաղթահարեց միայն 107 կգ, այն էլ՝ երկրորդ մոտեցմամբ: Մեդալի համար ճանապարհ հարթելու նպատակով Ալեքսանդրան փորձեց սանձել 114 կգ կշռող ծանրաձողը: Բայց այդ անելը նրան չհաջողվեց և նա երկամարտի 190 կգ արդյունքով գրավեց վեցերորդ տեղը:

Այսօր, սեպտեմբերի 7-ին, աշխարհի առաջնությունում իր առաջին բեմելը կանի  Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը (67 կգ):

Այդ քաշային կարգում հայտավորված 11 մրցակիցների պայքարը նախատեսված է սկսել ժամը 20. 00 –ին:

 

 

Այլ նորություններ