ՕԳՏԱԿԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

11:47 - 21 Հուլ, 2023

Ծանրամարտի  միջազգային ֆեդերացիայի / IWF /  նախագահ Մոհամմեդ Ջալուդը և գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն Լոզանում աշխատանքային հանդիպում են անցկացրել ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիայի  /   ASOIF / նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիտտիի հետ: 

Քննարկումներում կենտրոնացել են  համագործակցության ամրապնդման, IWF-ի 2022թ.  գործկոմի նոր անդամների ընտրություններից հետո գրանցված առաջընթացի և << Փարիզ - 2024 >>  օիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների  հետ կապված թեմաների վրա: 

IWF-ն սերտորեն աշխատում է միջազգային թեստավորման գործակալության (ITA) հետ: 

Մշակվել է ֆեդերացիայի  առաջին ռազմավարական ծրագիրը  / ընդգրկում է 2024-2032թթ. /, որը պետք է հաստատվի սեպտեմբերին: 

IWF-ն տեղեկացրել է, որ գալիք օլիմպիական խաղերի որակավորման փուլն ընթանում է առանց լուրջ խնդիրների, և որ հարյուրավոր ծանրորդներ անում են հնարավորը, որպեսզի հայտնվեն այն 120 մարզիկների թվում, ովքեր կկարողանան մրցել հաջորդ տարի՝  Փարիզում: 

Որակավորման հաջորդ  միջոցառումը  աշխարհի առաջնությունն է, որը կանցկացվի սեպտեմբերի 4-17-ը՝  Ռիադում /Սաուդյան Արաբիա / :

 

 

Այլ նորություններ