Սլովենիայի Գրադեց քաղաքում կայացավ Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության երիտասարդական փուլի մրցաշար:
Հայաստանի ներկայացուցիչ, հրազդանցի Վահե Աղասյանը / 60 կգ / ունեցավ չորս հաղթանակ, մեկ պարտություն և գրավեց երրորդ տեղը:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Արտակ Թորոսյանը / 73 կգ / ճանաչվեց հինգերորդը: