Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ դահուկորդ Միքայել Միքայելյանը չհաղթահարեց սպրինտի որակավորման փուլը:
Տղամարդկանց 1400 մետր արագավազքին մասնակցում էին 48 դահուկորդ: Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մեկնարկեց 28 համարի ներքո և նշված տարածությունը հաղթահարեց 3 րոպե 16 վայրկյանում, առաջատարին զիջելով 20 վայրկյան:
Միքայելյանը որակավորման փուլում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը:
Հայ դահուկորդի հաջորդ մեկնարկը կլինի փետրվարի 18-ին:
Լիլեհամեր, Նորվեգիա
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին
Պաշտոնական գործընկեր` Ucom