ԲՐԱԶԻԼԱՑՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

15:27 - 05 Ապր, 2023

Բրազիլացի նկարիչ Դանթե Ակիրա Ուվեյը հաղթել է  << Կանվոնդո -2024 >>  ձմեռային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերի մեդալների դիզայնի մրցույթում։ Այդ առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեին ներկայացվել էր 3000 հայտ: Ժյուրին նախապատվությունը տվել է Ակիրայի << Փայլուն ապագա >>  տարբերակին:   

Մեդալները կշնորհվեն Կորեայի Հանրապետությունում հաջորդ տարի հունվարի 19-ից փետրվարի 1-ը անցկացվելիք պատանեկան օլիմպիական ձմեռային խաղերի մրցանակակիրներին:

Արվեստը  եղել է Սան Պաուլոյում ծնված և Բրազիլիայում մեծացած 27-ամյա ճարտարապետի կյանքի անբաժանելի մասը։ Փոքր տարիքից նա զբաղվել է նկարչությամբ:

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի 27-ամյա նկարչուհի Լուիզա Վալենսիա Գոմեսը, երրորդը՝ մեքսիկացի 32-ամյա գրաֆիկ -դիզայներ Կառլոս Ալեխանդրո Կաստանեդա Արենասը:

Այլ նորություններ