ՄԵԿ ԴԱՐ ԱՌԱՋ

12:17 - 25 Հուն, 2024

Այսօր՝  հունվարի 25 –ին  լրանում է ձմեռային օլիմպիական  առաջին խաղերի 100-ամյակը:  Այն անցկացվել է Ֆրանսիայի Վերին Սավուա նահանգի Շամոնի քաղաքում։

Հայտնի է ,  որ նույն տարվա ամռանը  Փարիզում  կայացել է նաև   ամառային օլիմպիական խաղերը:  

Ձմեռային մարզաձևերի այդ ստուգատեսը  սկզբում  չուներ օլիմպիական խաղերի կարգավիճակ և անցկացվել է  ՄՕԿ –ի հովանու ներքո՝  որպես «Միջազգային ձմեռային սպորտի շաբաթ՝  ամառային ութերորդ  խաղերի  կապակցությամբ»:

Միջոցառման   անցկացումը այնպիսի միջազգային հնչեղություն է  առաջացրել, որ 1925թ.   մայիսի 27-ին Պրահայում ՄՕԿ-ի համագումարը որոշել է   կազմակերպել ձմեռային օլիմպիական խաղեր՝  ամառային օլիմպիական ստուգատեսի տարում: Հարկ է նշել, որ  Շամոնիի մրցումները հետադարձ ուժով ճանաչվել է  որպես առաջին ձմեռայինը:

  

Անդրանիկ միջոցառմանը մասնակցել են  16 երկրների 293 մարզիկներ: Նրանք մեդալների 16 հավաքածուի  համար մրցել են   9 մարզաձևում:

Սպիտակ  խաղերի ամենաշատ պարգևատրված մարզիկը ֆինն արագասահորդ Կլաես Թունբերգն էր, ով նվաճել էր չորս մեդալ, այդ թվում՝ երեք ոսկե։ Ոչ պաշտոնական թիմային մրցապայքարում հաղթել է  Նորվեգիայի հավաքականը՝ նվաճելով 17 մեդալ / 4 + 7 + 6 /:

Խաղերից հետո Շամոնիի հեղինակությունը բարձրացել է  ազգային և միջազգային մակարդակներում, ինչը հանգեցրել է այցելուների թվի կայուն աճին: Այդ քաղաքը  տարեկան ընդունում է ավելի քան ութ  միլիոն  զբոսաշրջիկ :

Այդ ժամանակից  ի վեր խաղերը  դարձել  է  ձմեռային սպորտի աշխարհի ամենակարևոր իրադարձությունը:  Շուրջ  90 ԱՕԿ –ների  ավելի քան  3000 մարզիկ - մարզուհիներ  են  հանդես գալիս ձմեռային  խաղերում:

 

 

Այլ նորություններ