Ռուսաստանի Տվեր քաղաքում մեկնարկել է ձյուդոյի պատանեկան Եվրոպայի Գավաթի խաղարկությունը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 50 կգ, 55 կգ, 60 կգ և 66 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 50 կգ քաշային կարգի Գասպար Հայրապետյանը դարձել է Եվրոպայի Գավաթի խաղարկության փոխչեմպիոն՝ եզրափակչում պարտվելով ռուս Գեորգի Տրետյակովին: Մինչև եզրափակիչ փուլը, հայ ձյուդոյիստը հաղթանակ է տարել 4 գոտեմարտերում:
Ապրիլի 3-ին մրցահարթակ դուրս կգան 73 կգ, 81 կգ, 90 կգ և 90+ կգ քաշային կարգի մարզիկները:
Հայաստանը Եվրոպայի Գավաթի խաղարկությանը մասնակցում է 15 մարզիկներով:
ՀԱՕԿ լրատվության բաժին