ԵՐԿՈՒ ԵՌԱՑԱՏԿՈՐԴ

16:27 - 28 Փետ, 2023

Ստամբուլ՝ Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնություն են մեկնել Հայաստանի առաջատար եռացատկորդներ, կապանցիներ Լևոն Աղասյանը և  Յանա Սարգսյանը: Նրանք մրցավայր են մեկնել իրենց անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ:  

Առաջինը ելեւյթ կունենա Լևոնը: Նա մարտի երկուսին կմասնակցի որակավորման փուլի մրցումներին: Հաջորդ օրը նույն սցենարով ելույթ կունենա Յանան:

Ամենայն հավանականությամբ մրցավարում նրանց կմիանա մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, հեռացատկից Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր,  գյումրեցի Ռոբերտ Էմմիյանը:

Ստամբուլի աթլետիկական հատվածներում ընդհանուր առմամբ հանդես կգան 47 երկրների 26 մրցաձևեր ներկայացնող   593 մարզիկ – մարզուհիներ:

Այլ նորություններ