Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճային ըմբիշների անունները:
Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ): Մարզիկների հետ մրցատեղի կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:
Ազատ ոճային ըմբիշներից Հայաստանի համար ուղեգիր արդեն նվաճել է 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Առաջին վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում:
ՀԱՕԿ լրատվության բաժին