Հինգ հաղթական գոտեմարտ անցկացրեց և իր քաշային կարգում առաջինը ճանաչվեց արտաշատցի ազատ ոճի ընբիշ Վազգեն Թևանյանը / 65 կգ / : Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցի սանը ավելի քան վստահ մրցելույթներով աչքի ընկավ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված միջազգային ստուգատեսում: Նրա թիմակից Արսեն Հարությունյանը / 61 կգ / կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Նշենք, որ մրցաշարում հանդես եկան 48 երկրների պատվիրակներ: