ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՄՆԱՅՈՒՆ Է

11:37 - 15 Օգո, 2023

Ֆուտբոլասերներին հայտնի Միլանի     «Սան Սիրո» մարզադաշտը, որտեղ  նշանակված է 2026թ.  ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, չի քանդվելու։ 

Լոմբարդիայի մշակութային ժառանգության տարածաշրջանային հանձնաժողովը որոշել է, որ խորհրդանշական շենքը իրենից  մշակութային արժեք  է ներկայացնում: Ի դեպ, այնտեղ իրենց հանդիպումներն են անցկացնում  իտալական «Ինտեր» և «Միլան» ֆուտբոլային ակումբները:

Ստադիոնը հայտնի է նաև որպես «Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ»: Այն կրում է  աշխարհի կրկնակի չեմպիոն Ջուզեպպե Մեացցայի անունը, ով ակումբային մակարդակով հանդես է եկել միլանյան  թիմերում։ Տեղավորում է  շուրջ 80,000 հանդիսական և  կառուցվել է 1925 թ:

2026թ. ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը նախատեսվում է անցկացնել  փետրվարի 6-ին։

 

Այլ նորություններ