Խորվաթիայի Օսիեկ քաղաքում այսօր կավարտվի հրաձգության ISSF GRAND PRIX միջազգային մրցաշարը:
Երեկ կրակագիծ ելան ատրճանակավարները: Երևանցի Բենիկ Խլղաթյանը նախնական փուլում / 10 մ օդամղիչ ատրճանակ / զբաղեցրեց ութերորդ տեղը և մտավ եզրափակիչ: Լավագույն ությակի պայքարում Բենիկը գերազանցեց սպասելիքները, բարձրացավ հինգ աստիճանով և գրավեց երրորդ մրցանակային տեղը:
Այսօր, մրցաշարի վերջին օրը, կրակագիծ կելնեն խառը զույգը / Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան / և հրացանակիր Հրաչիկ Բաբայանը: