Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Խաղացվել է հինգ տուր:
Տղամարդկանց պայքարում 4 , 5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը: 1,5 միավոր պակաս ունեն Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց մրցավեճում առաջատարի դիրքը, դարձյալ միանձնյա, պահպանում է Մարիա Գևորգյանը ` չորս միավոր: Ասյա Եդիգարյանը ունի 3 , 5, իսկ Աստղիկ Հակոբյանը ՝ 3 միավոր:
Այսօր, հունվարի 18-ին, կկայանան վեցերորդ տուրի հանդիպումները:
Առաջնությունը եզրագիծը կհատի հունվարի 21-ին: