ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

15:37 - 08 Դեկ, 2022

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է 2022թ. լավագույն մարզիկների անունները:

Տղամարդկանցից  աչքի է ընկել շվեդ Արմանդ Դյուպլանտիսը,  կանանցից՝ ամերիկուհի Սիդնի ՄաքԼաֆլին-Լևրոնը։ 

Շվեդ մարզիկն այս մրցաշրջանում  ոչ միայն նվաճել է  ձողացատկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այլև կարողացել է երեք անգամ  թարմացնել  համաշխարհային ռեկորդը։ 

ՄաքԼաֆլին-Լևրոնն իր հայրենիքում կայացած աշխարհի առաջնությունում, 400մ. արգելավազքում, գերազանցել   է համաշխարհային ռեկորդը և նվաճել չեմպիոնի կոչումը:  

 

 

Այլ նորություններ