ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՐՁԱՎ ՆԱԽԱԳԱՀ

11:57 - 01 Դեկ, 2022

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում  տեղի է ունեցել հրաձգության  միջազգային ֆեդերացիայի գլխավոր ասամբլեան:

Օրակարգում ընդգրկված  կարևոր հարցը  ընտրություններ էին: Նախագահի պաշտոնին հավակնում էին երկու թեկնածու:

Ֆեդերացիայի նախագահ է  136 ձայնով ընտրվել  կառույցի փոխնախագահ, իտալացի Լուչանո Ռոսսին: Նա  20 տարի զբաղեցրել  է փոխնախագահի պաշտոնը:

Ռուսաստանցի Վլադիմիր Լիսինը , ով  2018 թվականից գլխավորում էր կազմակերպությունը, ստացել է 127 ձայն:

Այլ նորություններ