Հայ ֆուտբոլասերը ենթադրում էր, որ ՈՒԵՖԱ –ի չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ չի հասնի Երևանի << Փյունիկը >>: Բանն այն էր, որ մեր թիմը սեփական հարկի տակ 0 : 1 հաշվով զիջել էր << Դյուդելանժին >> , որի հետ երկրորդ մրցակցությունը տեղի ունեցավ երեկ ՝ Լյուքսեմբուրգում:
Խաղի սկիզբը նույնպես հուսադրող չէր, որովհետև 21- րդ րոպեին դաշտի տերերը գրավեցին հյուրերի դարպասը: Դա նրանց առաջին և վերջին դիպուկ հարվածն էր: Իսկ ահա փյունիկցիները չորս անգամ ՝ 24 –րդ, 54 –րդ, 76 –րդ և 85 –րդ րոպեներին անվրեպ հարվածներով գնդակը մխրճեցին դաշտի տերերի դարպասը, ջախջախիչ ՝ 4 : 1 հաշվով հաղթանակ տարան և անցան երրորդ փուլ:
Երևանցիների հերթական մրցակիցը ֆուտբոլասերներին քաջածանոթ, Սերբիայի չեմպիոն << Ցրվենա Զվեզդան >> է: