Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրավիրել է նախագահության հերթական նիստը: Աշխատանքը ղեկավարել է կազմակերպության նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Նիստում որոշվել է հաջորդ տարի մասնակցել Մ16 և Մ18 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի C դիվիզոնի առաջնություններին: Որոշում է կայացվել նաև հայտ ներկայացնել Մ18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ 2022 թվականին տղաների և աղջիկների մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ:
Այս մասին տեղեկությունը հայտնում է ՀԲՖ –ն: