Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-15-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կանցկացվի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները, որոնք թվով 31 մարզիկ – մարզուհի են:
Մինչ մրցավայր մեկնելը իմաստուն խաղի մեր պատանի ներկայացուցիչները մասնակցել են Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքի: Տեղի են ունեցել նաև տեսական պարապմունքներ:
Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը անցկացրել է մրցակարգին վերաբերող մասնագիտական դասընթաց:
Եվրոպայի պատանեկան առաջնությունը բաղկացած է ինը տուրից՝ շվեյցարական մրցակարգով:
Մրցանակակիրները հայտնի կդառնան նոյեմբերի 14-ին։