Սլովակիայի, Բելառուսի և Գերմանիայի հավաքականների հետ 12 –րդ խմբում է ընդգրկված Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների թիմը:
Նշած տարիքային խմբի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկը տրվեց Գերմանիայի Գիֆհորն քաղաքում: Հենց տանտերերի հետ առաջին հանդիպումն անցկացրին մեր տղաները: Նրանք խոշոր՝ 0 : 5 հաշվով պարտություն կրեցին:
Մերոնք երկրորդ փուլում, սեպտեմբերի 24-ին, կմրցեն սլովակների հետ:
Հուսանք, որ Հայաստանի պատվիրակները այս անգամ կխախտեն տխուր ավանդույթը և գոնե մեկ միավոր վաստակած կհեռանան խաղադաշտից: