Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ. Հավակնորդների մրցաշար

20:05 - 20 Մար, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում:

Մոսկվայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին խաղում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 5 միավոր:

Միաժամանակ ընթացող պարտիաներում ոչ-ոքի գրանցվեց նաև Պյոտեր Սվիդլեր-Սերգեյ Կարյակին խաղում: Կարյակինը նույնպես ունի 5 միավոր:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ