ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ

11:17 - 26 Օգո, 2022

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան / ԱՕԿԱ / տեղեկացրել է, որ Քաթարի օլիմպիական կոմիտեի  նախագահ Շեյխ Ջոան բեն Համադ Ալ-Թանին միակ թեկնածուն է, ով առաջադրվել է ԱՕԿԱ –ի  առաջին փոխնախագահի պաշտոնում: Ասիայի օլիմպիական խորհուրդը հաստատել է նրա թեկնածությունը:

Ընտրությունները տեղի կունենան Սեուլում,  առաջիկա   հոկտեմբերի 19-21-ը՝   կազմակերպության 26 –րդ  գլխավոր ասամբլեայում:  

ԱՕԿԱ - ի նախագահի պաշտոնակատար  և Օվկիանիայի ազգային օլիմպիական կոմիտեի  նախագահ Ռոբին Միտչելը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն է:

 

Այլ նորություններ