ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ԵՎ ԷՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

10:47 - 22 Օգո, 2022

Մյուխենում ավարտվեց Եվրոպայի սպորտային մարմնամարզության  առաջնությունը:

Տղամարդկանց պայքարում եզրափակիչ մտած մեր պատվիրակներից կայուն մրցելույթներով կրկին աչքի ընկավ հավաքականի ավագ, հեղինակավոր Հարություն Մերդինյանը:Նժույգթափերում երևանցին գերազանցեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հենացատկերում երկրորդ տեղը գրավեց և արծաթե մեդալով պարգևատրվեց Արթուր Դավթյանը:Նա վեցերորդը ճանաչվեց  նժուգթափերում: 

Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը չորրորդն էր, իսկ Արթուր Ավետիսյանը ՝ ութերորդը:

Երիտասարդների մրցավեճում զուգափայտերի վրա առաջին տեղը գրավեց և պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Էրիկ Բաղդասարյանը:

Օղակներից և նժույգթափերից մեկական արծաթե մեդալ նվաճեց Համլետ Մանուկյանը:

Այլ նորություններ