Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Շվեյցարիայի ազգային տոնի կապակցությամբ հանդիպել է այդ երկրի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսի հետ:
Լոզանի օլիմպիական թանգարանում զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Նախագահ Կասիսը վերահաստատել է ՄՕԿ-ի և օլիմպիական շարժման կարևորությունը Շվեյցարիայում, որտեղ տեղակայված է միջազգային օլիմպիական կոմիտեն:
Բախը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար: