Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գուգեն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին և եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցչին:
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մրցաշարին ներկայացել էր 8 մարզիկով: Թիմը Անապայից վերադառնում է 1 մեդալով:
ՀԱՕԿ լրատվության բաժին