ՄԻԱՅՆ ԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

10:47 - 16 Մայ, 2022

Ստամբուլում շարունակվում  է  կանանց  բռնցքամարտի  աշխարհի առաջնությունը: 

Մրցաշարում այսօր իր երրորդ հանդիպումը կանցկացնի մեր Անի Հովսեփյանը / 70 կգ /: Նա նախորդ փուլում  5 : 0 հաշվով հաղթեց  ճապոնուհի  Անիսա Տսուբատային, մտավ քառորդ եզրափակիչ և այսօր  կմրցի իռլանդուհի  Լիզա Էդելի հետ: Հաղթողը կմտնի կիսաեզրափակիչ և իր համար կապահովի առնվազն  բրոնզե մեդալ:

Մեր երկրի ներկայացուցիչներ  Անուշ Գրիգորյանը / 50 կգ / և Եկատերինա Սիչևան / 54 կգ /  երկրորդ փուլում պարտվեցին համապատասխանաբար ուզբեկստանցի Ազիզա Յակուբովային և թրքուհի Ակբաս Հատիկին ու դուրս մնացին պայքարից:

Այլ նորություններ