Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները մեկնարկել են Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարում:
Իրենց ուժերն են չափել 6 բռնցքամարտիկներ: 1/8 եզրափակիչում 56 կգ քաշային Վահե Բադալյանը առավելության է հասել Կուբան ներկայացնող մարզիկի նկատմամբ: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց ռուս մարզիկին, իսկ 75 կգ քաշային Վան Մելքումյանը հաղթեց Վրաստանի ներկայացուցչին:
Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն կրեցին 56 կգ քաշային Սամվել Սողոյանը, 60 կգ քաշային Արման Անտոնյանն ու 64 կգ քաշային Կորյուն Աստոյանը:
Մարտի 13-ին պայքարը կսկսենք 52 կգ քաշային Մնացական Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին