ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ

12:17 - 22 Մար, 2022

Նպատակին  ծառայեց մարտի 4 – 20 –ը Աբովյանի մարզահամալիրում անցկացված ՀՀ ծանրամարտի հավաքականի ուսումնամարզական հավաքը:  Թիմը նույն կազմով /  14 ծանրորդներ / , գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ, վաղվանից  ուսումնամարզական հավաքը կշարունակի մայրաքաղաքի Օլիմպավանում: 

Հիշեցնենք , որ երկաթախաղի մեր վարպետները, ընթացիկ մրցաշրջանում,  առաջին քննությունը կհանձնեն Ալբանիայում մայիսի 28 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Առաջիկա մրցումներին նախապատրաստվում են նաև մեր երկրի կանանց և եիտասարդական թիմերի ծանրորդները: Նրանց հավաքը կսկսվի Ծաղկաձորում ՝  մարտի 23 –ին:

Այլ նորություններ