ԳՈՐԻԻՑ ՝ ԱԹԵՆՔ

14:27 - 17 Մար, 2022

Արդեն մեկ շաբաթ  է,  որ  Վրաստանի Գորի քաղաքում  ուսումնամարզական հավաք  է անցկացնում  Հայաստանի ձյուդոյի  հավաքականը:  Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ  թիմը  մարզումները կշարունակի մինչև  մարտի 24 –ը:  Այնուհետև մասնակիցներից հինգը ՝  Մարտին Բադալյանը / 60 կգ /, Դավիթ Աբրահամյանը , Ստյոպա  Դարբինյանը  / երկուսն էլ ՝ 66 կգ /, Արտակ Թորոսյանը և Անդրեաս  Հարությունյանը  / երկուսն էլ ՝ 73 կգ / կմեկնեն Աթենք և կներգրավվեն  մարտի 26 –ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում:  Ավարտից հետո  տղաները  կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական  ճամբարի  եռօրյա պարապմունքներին:

ՀՀ  երիտասարդական թիմին  Աթենք կուղեկցի մարզիչ  Դավիթ  Խաչատրյանը:

Այլ նորություններ