ԳՐԱՎԻՉ ՊԱՅՔԱՐ

15:37 - 28 Փետ, 2022

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնության ընթացքը առավել գրավիչ է դարձել: Թիմերի խաղամակարդակը կարծես հավասարվել  է: Համենայնդեպս, վերջին հինգ հանդիպումներում գրանցված հաշիվների տարբերությունը մեծ չէ, և սա պետք է որ գոհացնի մարզասերներին, մանավանդ` մասնագետներին: Ներկայացնենք արձանագրությունները.

<< Ուրարտու >> – ԱԻԱ ՝ 99 : 87, << Արարատ >>  - ԲԿՄԱ ՝ 95 : 85, << Արցախ >> – ՖԻՄԱ՝ 95:92, << Արցախ >> - ԱԻԱ ՝ 102: 99, ԱԻԱ – ՖԻՄԱ՝ 92 : 95, << Գյումրի >>  – <<  Արցախ >>՝ 96:99:

 Հարստանում է նաև կանանց թիմերի խաղացողների  մրցափորձը և վարպետության աստիճանը:

Հերթական հաղթանակը տարավ << Հատիսը >>, որը  պարտության մատնեց  << Արցախին >>  ` 74 : 61 : Վերջինը տանուլ տվեց  նաև << Գյումրիին >>` 67 : 93:

 

Այլ նորություններ