Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մարտի 11-ին մրցագորգ էր դուրս եկել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով այս առաջնությունում ներակայանում էր 70 կգ քաշային կարգում:
Հայ ըմբիշը գոտեմարտերը սկսել էր որակաորման փուլից, որտեղ 7:0 հաշվով առաջվելության հասավ գերմանացի Լենարդ Վիկելի նկատմամբ: 1/8 եզրափակչում Սաֆարյանը 14:3 հաշվով հաղթեց լատվիացի Ալանս Ամիրովին: Քառորդ եզրափակչում Սաֆարյանը 0:6 հաշվով զիջեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևին:
Վերջինս հասավ եզրփափակիչ, իսկ Սաֆարյանը հնարավորություն ստացավ շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում նա մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուրբեկ Սիդակովի հետ և պարտվեց 4:9 հաշվով:
Հայ ազատ ոճային ըմբիշներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Մարտի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 59 կգ, 66 կգ, 98 կգ և 130 կգ քաշային կարգի մարզիկները:
Լուսանկարներն՝ այստեղ
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին