Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիային

01:00 - 11 Հուն, 2017

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց Չեռնոգորիային։

Տանտերերը հաշիվը բացեցին խաղի առաջին րոպեներին։ Չեռնոգորցիներին առաջ մղեց Բեչիրայը (2-րդ րոպե), ապա 28-րդ րոպեին Ստեֆան Յովետիչը կրկնապատկեց հաշվի տարբերությունը։ Ընդմիջումից հետո Յովետիչը եւս երկու անգամ գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը (54' , 82')։

Հանդիպման վերջնամասում Ռուսլան Կորյանը խփեց մեր թիմի միակ գնդակը (88')։

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը E խմբում 6 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է:

 

Լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ