Նոր մրցաշրջանում Հայաստանի ծանրորդների համար առաջին պաշտոնական մրցումը տեղի կունենա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ՝ ապրիլին: Այդ ստուգատեսը նկատի ունենալով է ուսումնամարզական առաջին հավաքը սկսել Հայաստանի ծանրամարտի հավաքականը:
Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը զրույցի ժամանակ ասաց, որ նախապատրաստական առաջին փուլում / Աբովյանում / երկու մարզիչների և թիմի բժշկի հետ ընդգկված է 11 մարզիկ:
Առաջին միասնական պարապմուքներին կհաջորդեն նպատակային ևս մի քանի միջոցառումներ, որոնք պետք է նպաստեն մեր ծանրորդների հաջողությանը հին աշխարհամասի ստուգատեսին մասնակցող ուժեղների պայքարին:
Ոսումնամարզական հավաքին անմիջապես կհաջորդի Երևանում փետրվարի 1 – 6 –ը նախատեսված ՀՀ առաջնությունը:
Հավելենք , որ կանանց թիմը առաջին հավաքը կսկսի փետրվարին: