Զագրեբում անցկացվել է գեղասահքի << Golden Tour >> անվանումով 53-րդ՝ ավանդական միջազգային մրցաշարը: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայաստանյան պարային զույգը ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Կարճ ծրագրում մեր երկյակը վաստակել է 70,57 միավոր և գրավել է չորրորդ տեղը։ Նրանք ավելի հաջող ելույթ են ունեցել ազատ ծրագրում և 104,61 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը։
Մրցաշարին մասնակցել են տասը երկրի 14 զույգեր։ Թինան և Սիմոնը նախապատրաստվում են Պեկինում 2022թ. փետրվարի 4 – 20 –ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին
Վերջին շրջանում մեր զույգը հուսադրող ելույթներ է ունենում և դա երաշխիք է, որ առաջիկա օլիմպիական մարզահանդեսում նրանք դարձյալ հաջող հանդես կգան: