Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը, ավանդույթի համաձայն, ընթացիկ մրցաշրջանում նույնպես, մրցակիցներին պարտվում է երկնիշ թվերով:
Աշխարհի 2023թ. առաջնության ընտրական փուլի ծրագրով մեր թիմը հերթական անգամ ջախջախիչ հաշվով պարտություն կրեց: Բելգիայի հավաքականը 19 անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը:
Հաջորդ հանդիպումը հայ մարզուհիները կանցկացնեն նոյեմբերի 30 –ին: Երևանում մեր թիմը կհուրընկալի նորվեգուհիներին, որոնք սեփական հարկի մերոնց հաղթել են դարձյալ ջախջախիչ՝ 10 : 0 հաշվով: